ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է, որ չի հրաժարվի Իրանի վրա ճնշում գործադրելուց, սակայն հավելել է նաև, որ Իրանին անհրաժեշտ կլինի փող և առևտուր՝ Իսրայելի հետ տեղի ունեցած հակամարտությունից հետո վերականգնվելու համար։ Նա բազմիցս խոսել է Չինաստանին ամերիկյան նավթ վաճառելու մասին՝ իրանական նավթի փոխարեն, միաժամանակ ընդգծել է, որ չի ցանկանում դա անել, շեշտելով, որ կողջունի Իրանի վերադարձը համաշխարհային առևտրի ոլորտ:               
 

Պետական կառավարման մարմինները դարձրել են «դուքյաններ»

Պետական կառավարման մարմինները դարձրել են «դուքյաններ»
07.05.2025 | 11:26

Քաղաքի խցանումները, վթարները՝ պայմանավորված անձրևներով, պետական համակարգի կառավարման ձախողման հերթական վառ դրսևորումն են:

Պետական համակարգի, այդ թվում քաղաքների կառավարման գերագույն նպատակը՝ մարդկանց անվտանգության և բարեկեցիկ միջավայրի ապահովումը, խորությամբ և վերջնականապես ձախողված է այս ռեժիմի օրոք:

Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները դարձրել են հարկ վճարողների միջոցները գրպանելու «դուքյաններ»: Այսքանը, որևէ այլ գործառույթ այս չհամակարգերը ներկայում ունակ չեն իրականացնելու:

Այս ամենը հուշում է մոտալուտ է՛լ ավելի մեծ աղետի անխուսափելիության մասին (եթե չկանգնեցնենք այս արատավոր շրջապտույտը), իսկ դրա վատթարագույն դրսևորումը հայկական պետության գոյության ամբողջովին դադարումն է:

Հովհաննես Ավետիսյան

Դիտվել է՝ 4671

Մեկնաբանություններ